ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կան քայլեր, որոնք կարող են համատեղ արվել

Կան քայլեր, որոնք կարող են համատեղ արվել
23.11.2013 | 13:42

«Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են` առանց մեր անմիջական մասնակցության»` հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ: Նա հույս է հայտնել, որ Պետերբուրգյան հանդիպումը կնպաստի այդ գործընթացին: Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ նշանակություն է տվել բանակցություններին, որոնք արդիական խնդիրներ են շոշափում և հավատում է, որ կան քայլեր, որոնք կարող են համատեղ անել:

Դիտվել է՝ 864

Մեկնաբանություններ